Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երևի լրագրողների աչքն է սուր

Երևի լրագրողների աչքն է սուր
12.09.2014 | 14:32

ԱԺ աշնանային նստաշրջանին ներկայացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով սահմանադրության փոփոխությունների մասին, հիշեց, թե ժամանակին ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանը, ինչպես էին ելույթներ ունենում և հայտարարում, որ չի կարելի փոխել կառավարման համակարգը: Իսկ ահա այսօր, ըստ տիկին Զոհրաբյանի, ելնելով քաղաքական կոնյունկտուրայից, տրամագծորեն հակադիր մեսիջներ են հղում հանրությանը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հռետորական հարց ուղղեց, թե երբ երկրից 200-250 հազար մարդ է արտագաղթել վերջին տարիներին, ինչքան է բարոյական Սահմանադրությունը ներկայացնել հանրաքվեի:
Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց չզբաղվել դեմագոգիայով և ամեն ինչ չկապել կառավարման համակարգի հետ:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներին irates.am-ը հիշեցրեց, որ նույն կերպ ԲՀԿ-ն է փոխել իր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից: Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ժամանակին ԲՀԿ-ն կողմ էր կառավարման խորհրդարանական մոդելին, իսկ այսօր դեմ է սահմանադրության փոփոխություններին:
«Մենք առաջարկում էինք ընդամենը քաղաքական կոնսուլտացիաներ սկսել մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ, այո՛, նաև առաջարկվում էր քննարկումներ, մտքերի փոխանակումներ սկսել կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ»,- արձագանքեց Ն. Զոհրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ուշադրությունը լրագրողները հրավիրեցին այն փաստի վրա, որ ՀՀԿ խորհրդին ներկա է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վահրամ Բաղդասարյանն էլ տարակուսեց, թե ինչպես են լրագրողները նկատում բաներ, որոնք չեն նկատում իրենք (հավանաբար նկատի ուներ քաղաքական գործիչներին-Թ.Հ.):
«Երևի լրագրողների աչքը սուր է, մերը՝ ոչ»,-կատակեց նա, ասելով, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա են եղել միայն ՀՀԿ գործադիր մարմնի անդամները:
irates.am-ը նկատեց, որ ԱԺ ոչիշխանական քառյակի տարբեր անդամներ ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենց հաջողվել է մեկուսացնել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ականներն իրենց զգո՞ւմ են մեկուսացած:
«Քառյակում կան ուժեր, որոնցում երկու հոգի են, մենք՝ յոթանասուն հոգի ենք, ինչպե՞ս կարող ենք մեկուսացած լինել»,- հարցին հարցով արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Քաղաքական տեսանկյունից էլ, ըստ Վահրամ Բաղդասարյանի, հենց քառյակի ուժերը թույլ չեն տալիս ՀՀԿ-ին մեկուսանալ, քանի որ բանակցում են տարբեր ուժերի հետ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ